Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Միզային համակարգ

Մշակվել է անվտանգ հեմոդիալիզի նոր մեթոդ

Մշակվել է անվտանգ հեմոդիալիզի նոր մեթոդ

Երիկամային ծանր անբավարարությամբ տառապող անձինք չեն կարող ապրել առանց հեմոդիալիզի: Հեմոդիալիզն  հղի է բազմաթիվ բարդություններով: Բարդություններից առավել տարածվածը մանրէային ինֆեկցիայի զարգացումն է, որը պացիենտի օրգանիզմ է թափանցում կաթետերի միջոցով:

 

Ակնհայտ է, որ մանրէային վարակումը հնարավոր է կանխարգելել հակաբիոտիկների օգնությամբ: Սակայն, հեմոդիալիզի ժամանակ համակարգային հակաբիոտիկների օգտագործումն անհնար է, քանի որ առկա է տվյալ պատրաստուկի նկատմամբ դիմադրողականության (ռեզիստենտության) զարգացման բարձր ռիսկ և, հետևաբար, զարգացող ինֆեկցիայի բուժումն էլ  բարդանում է:

 

Այս տարվա սեպտեմբերին հրապարակվել են Նեֆրոլոգիայի ամերիկյան ասոցիացիայի անցկացրած հետազոտությունների արդյունքները, համաձայն որոնց, հեմոդիալիզի դեպքում մանրէային ինֆեկցիաներով վարակումը կարելի է կանխարգելել այնպիսի հակաբիոտիկների օգնությամբ, որոնք չեն կիրառվում լուրջ հիվանդությունների բուժման համար:

 

Հեմոդիալիզը պահանջում է հակակոագուլյանտների օգտագործում, որոնք ներմուծվում են կաթետերի մեջ` արյան մակարդուկների առաջացումը կանխարգելելու համար: Սովորաբար, այդպիսի հակակոագուլյանտ-նյութը, որն օգնում է դիալիզ անցկացնել, հեպարինն է: Անցկացված հետազոտություններում հեպարինի փոխարեն օգտագործել են նԺՁԸ դետերգենտներից և մոնոցիկլին հակաբիոտիկներից խառնուրդ, որը կիրառվում է ակնեի բուժման համար և չի օգտագործվում մանրէային լուրջ ինֆեկցիաների դեպքում:

 

Փորձարկումների ընթացքում վերլուծվել են մանրէային ինֆեկցիայի կանխման արդյունքները հեմոդիալիզ ընդունող հիվանդների մոտ: Պացիենտների առաջին խումբը հեմոդիալիզ է ընդունել հեպարինով, երկրորդը` դետերգենտի և հակաբիոտիկի խառնուրդով: Արդյունքում սահմանվել է, որ փորձարարության 90 օրերի ընթացքում արյան մակարդուկների առաջացման կանխման արդյունավետությունը երկու խմբի պացիենտների մոտ միանման է եղել: Սակայն հեպարինի փոխարեն հակաբիոտիկ ստացող խմբի հիվանդները հեմոդիալիզից հետո մոտ չորս անգամ քիչ են հիվանդացել մանրէային ինֆեկցիաներով:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. naturemed.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ